Չավի․ «Եկեք կենտրոնանանք այն մարտահրավերների վրա, որոնց մենք այժմ բախվում ենք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը չի պատասխանել Լուիս Էնրիկեի հնարավոր վերադարձի մասին հարցին, ով ներկայումս գլխավորում է ֆրանսիական ՊՍԺ-ն։

«Եթե խոսենք նոր մարզչի հետ կապված իրավիճակի մասին, ապա ես նախընտրում եմ կենտրոնանալ ներկայի վրա և հնարավորինս լավ ավարտել այս մրցաշրջանը։

Եկեք կենտրոնանանք այն մարտահրավերների վրա, որոնց մենք այժմ բախվում ենք»,- ասել է Չավին մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին ամռանը կարող է կորցնել աշխատանքը Փարիզում և վերադառնալ «Բարսելոնա»։