IDBank Պրեմիեր Լիգա․ «Փյունիկը» առավելության հասավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 23 տուրում «Փյունիկը» ընդունեց «Վեստ Արմենիային» և հաղթեց՝ 2:1 հաշվով։

«Փյունիկի» կազմից աչքի ընկան Արտակ Դաշյանը և Սերժ Դեբլեն, իսկ հյուրերի միակ գոլը հեղինակեց Յուլիուս Ուֆուոման։

«Փյունիկը» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վեստ Արմենիան» 18 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է։