«Ատլետիկոյի» երկրպագուները Նիկո Ուիլյամսին «կապիկ» են անվանել

«Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը պատասխանել է Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուների ռասիստական ​​վիրավորանքներին, որոնք Լա Լիգայի 33-րդ տուրի վերջին հանդիպման ժամանակ (3։1) «կապիկ» էին անվանել իրեն։

«Նորմալ չէ, երբ քեզ վիրավորում են քո մաշկի գույնի պատճառով։ Ես գիտեմ, որ ամենուր հիմար մարդիկ կան, բայց դա պետք է փոխվի: «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն աջակցեցին ինձ, նրանք հասկանում են ինձ։ Կապիկի ճիչեր լսելն անընդունելի է։ Ես տեսա և լսեցի, որ երեք տղաներ դա անում էին»,- Ուիլյամսի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ուիլյամսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։