«Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելուց հետո Էրլինգ Հոլանդը գրառում է կատարել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում «կարմիր սատանաների» նկատմամբ հաղթանակից հետո (3։1) Մանչեսթեր քաղաքն անվանել է կապույտ։

«Մանչեսթերը կապույտ է»,- գրել է նորվեգացի հարձակվողը X սոցիալական ցանցում։

Նշենք, որ Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի 27 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 62 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։