«Բարսելոնան» որոշում է կայացրել Ժոաու Ֆելիշի և Ժոաու Կանսելուի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է, որ այլևս ջանքեր չի գործադրի «Մանչեսթեր Սիթիից» վարձավճարով աջ պաշտպան Ժոաու Կանսելուի և Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով եզրային հարձակվող Ժոաու Ֆելիշին ակումբում պահելու համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը պայմանագիր կկնքի այս խաղացողների հետ միայն այն դեպքում, եթե դա տնտեսապես իրագործելի լինի։ Միաժամանակ ընդգծվում է, որ «Բարսելոնան» ավելի շատ ցանկանում է ակումբում պահել Կանսելուին, քան Ֆելիշին։

Հարձակվողն այնքան էլ մեծ տպավորություն չի թողել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի վրա, ուստի 24-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է միայն որպես թիմի լրացուցիչ խաղացող, այլ ոչ՝ հիմնական։

Հիշեցնենք, որ երկու խաղացողների վարձակալության պայմանագրերն ավարտվում են այս մրցաշրջանի ավարտին։