Relevo․ «Ռեալը» որոշում է կայացրել Ալֆոնսո Դևիսի տրանսֆերի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված չէ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի ծառայություններով: Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» փոխել է իր առաջնահերթությունները՝ հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ պաշտպանական գիծն ուժեղացնելու հարցում։ Չնայած ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ բանավոր համաձայնության գալուն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։