Հայտնի է դարձել ՉԼ-ի կիսաեզրափակչի «Բավարիա» – «Ռեալ» հանդիպման գլխավոր մրցավարի անունը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն մրցավարների անունները, ովքեր կսպասարկի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա» – «Ռեալ» առաջին հանդիպումը։

Հանդիպմանը Ֆրանսիայից նշանակվել է մրցավարական թիմ՝ Կլեման Տուրպենի գլխավորությամբ, որին գծերում կօգնեն Նիկոլա Դանոն և Բենջամին Պաժեն։ Պահեստային մրցավար՝ Սանդրո Շարեր (Շվեյցարիա). VAR-ի մրցավարն է Ժերոմ Բրիսարդը, նրա օգնականը՝ Վիլի Դելաժոն (երկուսն էլ Ֆրանսիայից):

«Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։