Ունայ Էմերի. ««Չելսին» շատ լավ ֆուտբոլիստներ ունի, և առաջին խաղակեսում արդյունքը զարմանալի էր»

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է «Չելսիի» հետ ԱՊԼ-ի 35-րդ տուրի խաղում (2։2) թիմի ոչ-ոքիի մասին։

«Իհարկե, ես ավելին եմ ուզում: «Չելսին» շատ լավ ֆուտբոլիստներ ունի, և առաջին խաղակեսում արդյունքը զարմանալի էր։ Մենք լավ էինք պաշտպանվում և շատ հնարավորություններ թույլ չտվեցինք, բայց, իհարկե, մեզ անհրաժեշտ էր ավելի շատ գնդակ ունենալ, և դա դժվար է «Չելսիի» դեմ խաղում»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Այս պահին «Ասթոն Վիլան» 67 միավորով Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է։