Էրիկ տեն Հագ․ «Անարդար է համեմատել ներկայիս «Մանչեսթեր Յունայթեդը» անցյալի հետ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Կարմիր սատանաների» ներկայիս թիմի նախկին ժամանակների «Յունայթեդի» հետ համեմատությունների մասին, ինչպես նաև նշել է, որ խաղացողներին ժամանակ է պետք առաջադիմելու համար։

«Անարդար է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս թիմը համեմատել անցյալի թիմի հետ: Բայց նույնիսկ 2004/2005 մրցաշրջանի «Յունայթեդի» թիմը իսկապես հիանալի ֆուտբոլ չխաղաց, այն կառուցման փուլում էր: Սա ժամանակ է պահանջում։

Նույնիսկ այն խաղացողները, ովքեր եղել են այդ թիմում, մոռանում են, որ ֆուտբոլիստներին ժամանակ է պետք առաջընթաց գրանցելու համար»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) տեն Հագի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 34 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 54 միավոր և վեցերորդ տեղում է։