Թոմաս Մյուլերը կտրուկ է արձագանքել Տուխելի ու Հյոնեսի կոնֆլիկտին

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի և պատվավոր նախագահ Օլե Հյոնեսի բանավոր վեճի մասին։

«Ֆոնային աղմուկներ են առաջանում, քանի որ դուք անընդհատ մեզ հարցնում եք դրանց մասին: Եթե ​​Ուլի Հոենեսը հայտարարություն աներ, ու նրան ոչ ոք չհարցներ, ֆոնային աղմուկ ընդհանրապես չէր լինի։ Մեջբերում եմ Օլիվեր Կանին լեգենդար հարցազրույցից. «Ինձ չի հետաքրքրում», – Մյուլերի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆունկցիոները մեղադրել էր մարզչին խաղացողներ գնելու և երիտասարդ խաղացողներ չզարգացնելու մեջ։ Տուխելը հակադարձել է, որ դա այդպես չէ՝ նշելով, որ Հյոնեսի խոսքերը վիրավորել են իրեն։

«Բավարիան» 2023/2024 մրցաշրջանի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Թիմը 31 խաղում վաստակել է 69 միավոր։