IDBank Պրեմիեր Լիգա. «Վանը» արտագնա խաղում հաղթեց «Արարատ-Արմենիային» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Վանը արտագնա խաղում մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ։

Չարենցավանը ներկայացնող ակումբն անակնկալ հաղթանակ տարավ 2:0 հաշվով։

«Արարատ-Արմենիան» խաղի զգալի մասը 10 հոգով էր։ 51-րդ րոպեին Կարեն Մուրադյանը հեռացվեց խաղադաշտից։

59-րդ րոպեին Սանին Բուհարին բացեց խաղի հաշիվը։ Ավելացված ժամանակի 8-րդ րոպեին Օլաոլուվա Օջետունդեն կրկնապատկեց «Վանի» առավելությունը։