Էրիկ տեն Հագ. «Ուզում ենք առաջինը լինել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման նախօրեին խոսել է իր ակումբի հավակնությունների մասին։

«Մենք ցանկանում ենք ցույց տալ մեր հավակնությունները, ուզում ենք լինել առաջինը։ Սրանք են «Մանչեսթեր Յունայթեդի» հավակնությունները։ Ինչպես ասաց Սըր Ջիմը Ռեթքլիֆը՝ «Յունայթեդի» նոր համասեփականատերը, մենք պետք է առաջ շարժվենք: Մենք ցանկանում ենք լինել առաջինը, և ես կարծում եմ, որ դա լավ նպատակ է: Այժմ մեզ անհրաժեշտ է ռազմավարություն՝ դրան հասնելու համար», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է։