Միշել Սանչեսը ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստների

Կատալոնական «Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Սանչեսը խոստովանել է, որ հաջորդ մրցաշրջանում ակնկալում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստների։

«Ես ձեզ հետ շատ անկեղծ կլինեմ։ Ցանկանում եմ, որ հաջորդ մրցաշրջանում Օրիոլ Ռոմեուն և Էրիկ Գարսիան վերադառնան»,- Միշելի խոսքերն է մեջբերում FCB World-ը։

Հիշեցնենք, որ Էրիկ Գարսիան այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում»։