Էրիկ տեն Հագ. «Միայն Ժոզե Մոուրինյոն ստացավ այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում էր»

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ինքը «Մանչեսթեր Յունայթեդում» չուներ նույն մակարդակի աջակցությունը, ինչ Էրիկ տեն Հագը։

Տեն Հագը կարծում է, որ Սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո միայն Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին էր ստանում այն ​​խաղացողներին, որոնց ցանկանում էր։

«Միայն Մոուրինյոն ստացավ այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում էր, և դա այն է, ինչ պետք է մարզչին։ Վստահ եմ, որ մենք կհասնենք մեր նպատակներին, բայց մրցակցությունը ծանր է։ Պրեմիեր Լիգայում կան յոթ կամ ութ թիմեր՝ լավ կազմերով, որոնք կարող են պայքարել տիտղոսի համար», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում ESPN-ը։