Դենզել Դյումֆրիսը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես իր էջերում հայտնում է La Gazzetta dello Sport-ը, 28-ամյա ֆուտբոլիստը կցանկանար տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Նման տրանսֆերի շանսերը կմեծանան, եթե «կարմիր սատանաների» ղեկին մնա ֆուտբոլիստի հայրենակից Էրիկ տեն Հագը։ Անգլիական այլ ակումբներ նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում Դյումֆրիսի նկատմամբ, սակայն խաղացողին չեն գրավում միջին թիմերի տարբերակները։

Միաժամանակ նշվում է, որ Դյումֆրիսը չի սպասում «Ինտերից» հեռանալուն։ Պայմանագրի հնարավոր երկարաձգման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Գործող աշխատանքային պայմանագիրը ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։