Արնե Սլոտը հայտնել է, որ պատրաստ կլինի խորհուրդներ հարցնել Յուրգեն Կլոպից

Սպասվում է, որ Արնե Սլոտը կդառնա «Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչը։ Մասնագետն հայտնել է, որ պատրաստ կլինի խորհուրդներ հարցնել Յուրգեն Կլոպից։

«Կարծում եմ, որ երբ տեղափոխվում ես նոր ակումբ, նորմալ է, որ շփվում նախկին մարզչի հետ։ Ես նույնն արեցի, երբ հասա «Ֆեյենորդ»։ Սա ավելի քան նորմալ է, քանի որ երբ մարդն այսքան տարի աշխատել է ակումբում, իսկ Կլոպն աշխատել է ինը տարի, նա գիտելիքներ ունի։

Բացի այդ, ես լավ գիտեմ նրա օգնականին։ Եթե ​​«Լիվերպուլում» իմ նշանակման մասին պաշտոնական հաստատում լինի, տարօրինակ կլիներ, եթե ես չզանգահարեի Կլոպին»,- լրագրողներին ասել է Սլոտը։