Tacticgrup-ը անդրադարձել է Պեպ Գվարդիոլայի՝ «Բավարիա» հնարավոր վերադարձին

Իսպանական Tacticgrup գործակալությունը, որն աշխատում է Խոսեպ Գվարդիոլայի հետ, պատասխանել է մարզչի՝ «Բավարիա» հնարավոր վերադարձի մասին տեղեկություններին։

«Բավարիան» Պեպի սրտում է, բայց նա չի ցանկանում այս ամառ հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։ Նա շատ երջանիկ է, նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ «Բավարիա» վերադառնալը տարբերակ չէ»,- գործակալության պատասխանը մեջբերում է գերմանական Sky-ը։

Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016/17 մրցաշրջանից։ Այս ընթացքում ակումբը նվաճեց բազմաթիվ տիտղոսներ, մասնավորապես՝ Չեմպիոնների Լիգայի գավաթը։