Ջուդ Բելինգհեմ. «Մանկության տարիներին չեմ իմացել, թե ով է Զինեդին Զիդանը»

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոստովանել է, որ մանկության տարիներին չի իմացել, թե ով է Զինեդին Զիդանը։

«Հայրս տանը միշտ կրում էր Զիդանի անունը կրող շապիկ։ Անցած ամառ նա տվեց ինձ:
Երբ ես երեխա էի, ես նրան հարցնում էի. «Ո՞վ է այդ տղան, ում անունը գրված է քո շապիկի վրա»: Եվ նա միշտ պատասխանում էր. «Երբ մեծանաս, ես քեզ ցույց կտամ YouTube-ում»: Եվ հիմա, երբ ես խաղում եմ 5 համարի մարզաշապիկով, դա շատ իմաստալից պատմություն է ինձ համար»,- ասել է Բելինգհեմը Movistar-ին։

Զիդանը Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է։