Լիոնել Մեսսի. «Պայքարելու ենք չեմպիոնության համար»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի կանոնավոր առաջնությունում «Օռլանդո Սիթիի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակից հետո (5:0), ընդգծել է, որ իր թիմը տրամադրված է մրցաշարում հաղթանակի համար պայքարելու հարցում։

36-ամյա արգենտինացին այս հանդիպմանը դուբլի հեղինակ դարձավ։

«Կարծում եմ, չնայած մեզ վրա գործադրվող ճնշմանը, մենք գիտակցում ենք թիմի հնարավորությունները և պատրաստվելու ենք չեմպիոնության համար պայքարին։ Մենք հասկանում ենք, որ ճանապարհը երկար է, և այն դեռ նոր է սկսվում։ Բայց մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ ունենք թիմ, որը պատրաստ է մրցելու, և մենք պատրաստվում ենք պայքարել:

Շատ կարևոր է լավ սկսել մրցաշրջանը, հատկապես առաջին մի քանի հանդիպումները, քանի որ այդ ժամանակ կլինի դադար և կսկսվեն այլ մրցաշարեր»,- ասել է Մեսսին Apple TV-ի եթերում: