IDBank Պրեմիեր Լիգա․ «Նոան» 10 հոգով հաղթեց ու հավասարվեց առաջատարին (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց «Նոայի» դեմ։

«Նոան» կարողացավ 2։0 հաղթել Վահե Գևորգյանի սաներին։

51-րդ րոպեին Արթուր Միրանյանը բացեց խաղի հաշիվը։ 73-րդ րոպեին «Նոան» մնաց 10 հոգով․ հեռացվեց Ալֆրեդ Նդիան։ 90+6-ին Էդգար Մովսեսյանը խփեց թիմի երկրորդ գոլը։

Այս խաղից հետո «Նոան» ունի 49 միավոր ու 2-րդն է, «Ալաշկերտը»՝ 35 միավորով 5-րդը։