Ալեքս Բաենային անգլիական թիմերը 60 միլիոն եվրո են առաջարկում

Իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Ալեքս Բաենան մեծ պահանջարկ ունի Պրեմիեր Լիգայում։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։

22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Բաենայի հավակնորդների ցանկում են նաև «Լիվերպուլը», «Աստոն Վիլան» և «Բրայթոնը»: «Դեղին սուզանավը» պատրաստ է բաժանվել Ալեքսից, եթե նրան առաջարկեն 60 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Վիլյառեալի» կազմում մասնակցել է 32 հանդիպման։ Բաենան դարձել է չորս գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: