IDBank Պրեմիեր Լիգա․ Բազում չիրացված պահեր ու հետմղած 11 մետրանոց հարված․ «Շիրակը» հաղթեց (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ մրցեց «Ուրարտուի» դեմ։

Արսեն Հովհաննիսյանի սաները կարողացան նվազագույն հաշվով հաղթել գործող չեմպիոնին։

55-րդ րոպեին Մորի Կոնեն բացեց խաղի հաշիվը։ 90+4-ին «Ուրարտուն» 11 մետրանոց հարվածի հնարավորություն ստացավ, բայց Լեոն Սաբուայի հարվածից հետո Վուկաշինովիչը հետ մղեց գնդակը։

Այս խաղից հետո «Շիրակն» ունի 19 միավոր ու 8-րդն է, «Ուրարտուն»՝ 36 միավորով 4-րդը։