Մասիմիլիանո Ալեգրի․ «Ֆուտբոլը կորցրեց արտասովոր ֆուտբոլիստի»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի որակազրկման մասին լուրերը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանը 4 տարով որակազրկվել էր դոպինգի պատճառով։

«Պոգբայի որակազրկո՞ւմը։ Ես նրան հաղորդագրություն ուղարկեցի։ Շատ եմ ցավում, ֆուտբոլը կորցրեց արտասովոր ֆուտբոլիստի։ Այս մակարդակի ֆուտբոլիստ դժվար է գտնել։ Ես չեմ կարող մեկնաբանել դատավճիռը, քանի որ դրա համար կան համապատասխան մարմիններ»,- ասել է Ալեգրին մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» բանակցություններ է սկսել Պոգբայի հետ՝ պայմանագիրը խզելու համար։ Փոլը թուրինյան թիմ վերադարձավ 2022 թվականի ամռանը որպես ազատ գործակալ, բայց դրանից հետո մի քանի հանդիպումներ է անցկացրել տարբեր վնասվածքների պատճառով։