PREMIER LEAGUE. «Չելսին» տանը հաղթեց «Ֆուլհեմին» (VIDEO)

Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Չելսին» տանը ընդունեց «Ֆուլհեմին» և հաղթեց՝ 1-0 հաշվով։

Լոնդոնյան թիմի կազմից միակ հաղթական գոլը առաջին խաղակեսի վերջնամասում 11 մետրանոցից խփեց Քոուլ Պալմերը։

Այժմ «Չելսին» 31 միավորով 8-րդ է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ֆուլհեմը» 24 միավորով 13-րդ է։