«Բավարիայի» ղեկավարները մտադիր չեն բանակցություններ վարել Զինեդին Զիդանի հետ

«Բավարիայի» ղեկավարությունը կարծում է, որ ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը հարմար չէ ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնին՝ չնայած այլ մասնագետների մերժումներին՝ գլխավորել մյունխենյան թիմը։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիայի» ղեկավարները մտադիր չեն բանակցություններ վարել Զիդանի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ մյունխենյան ակումբը չի կարողացել համաձայնության գալ «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի, «Բենֆիկայի» մարզիչ Ռոջեր Շմիդտի, ինչպես նաև Ավստրիայի հավաքականը գլխավորող Ռալֆ Ռանգնիկի հետ։

Զիդանի վերջին աշխատանքը եղել է Մադրիդի «Ռեալը», որը նա լքել է 2021 թվականի ամռանը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։