«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի հավատում, որ «կարմիր սատանաների» հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայում բացակայությունը բացասաբար կանդրադառնա նոր խաղացողներ ձեռք բերելու նրանց կարողության վրա։
«Իհարկե, կա ամենաբարձր մակարդակով հանդես գալու ցանկություն, բայց եթե ցանկանում եք մաս կազմել այնպիսի ակումբի, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, ապա ես վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գրավիչ ակումբ է յուրաքանչյուր խաղացողի համար», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 37 տուրից հետո «կարմիր սատանաները» վաստակել են 57 միավոր և զբաղեցնում են ութերորդ տեղը։