Դանիելե Դե Ռոսին կարող է գլխավորել «Ռոման»

«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին, ով «Ռոմայում» հանդես է եկել 17 տարի, կարող է գլխավորել հռոմեական ակումբը «գայլերի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հնարավոր պաշտոնանկության դեպքում։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռոմայի» ղեկավարությունը չափազանց գրավիչ է համարում Դե Ռոսիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելը, քանի որ կարծում են, որ նա կարողանում է ամուր կապ ապահովել ակումբի և երկրպագուների միջև։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Ռոմայի» ղեկավարները դժգոհ են այս մրցաշրջանում Մոուրինյոյի գլխավորությամբ թիմի ցուցադրած արդյունքներից։ Իր հերթին Դե Ռոսին հայտարարել է, որ «Գայլերին» գլխավորելն իր երազանքն է։

Ա Սերիայի 19 տուրից հետո «Ռոման» ունի 29 միավոր և այժմ ութերորդն է։