Տիագու Սիլվա. «Ես գիտեմ, թե ինչ է նշանակում կրել «Չելսիի» մարզաշապիկը»

«Չելսիի» պաշտպան Տիագու Սիլվան, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է լոնդոնյան ակումբից, խոսել է ընթացիկ մրցաշրջանի մասին։

«Ես գիտեմ, թե ինչ է նշանակում կրել «Չելսիի» մարզաշապիկը։ Իսկ ակումբում մնացած տղաներին ես ասելիք ունեմ։ Հուսով եմ, որ նրանք բոլորը հասկանում են, որ իրենց ժամանումը «Չելսի» պետք է արդարացված լինի: Քանի որ այն մրցաշրջանը, որը մենք անցկացնում ենք, արժանի չէ «Չելսիին»: Կարծում եմ, որ տղաները պետք է ավելի լավ փորձեն հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Սիլվան Sky Sports-ի եթերում։

Պրեմիեր Լիգայի ավարտին մնացել է մեկ տուր և «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։