Հայտնի է դարձել, թե ով է Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինելու մինչև մրցաշրջանի ավարտը

«Յուվենտուսի» Մ21 տարեկանների գլխավոր մարզիչ Պաոլո Մոնտերոն նշանակվել է առաջին թիմի գլխավոր մարզիչ մինչև մրցաշրջանի ավարտը, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։

52-ամյա ուրուգվայցին ակումբը կներկայացնի մրցաշրջանի մնացած խաղերում՝ «Բոլոնիայի» և «Մոնցայի» դեմ։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Մասիմիլիանո Ալեգրիին պաշտոնանկ անելու մասին հայտարարել էր մայիսի 17-ին։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ մարզիչը հեռացվել է աշխատանքից «Ատալանտայի» հետ Իտալիայի գավաթի եզրափակչում (1։0) ոչ պատշաճ պահվածքի համար։

Ավելի վաղ իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ թուրինյան ակումբի ղեկավարությունը «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ դառնալու պաշտոնական առաջարկ է ուղարկել իտալացի մասնագետ Տիագու Մոտային, ով ներկայումս գլխավորում է «Բոլոնիան»։