Պաշտոնական․ Սոկրատիս Պապաստատոպուլոսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

«Արսենալի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը հայտարարել է այս մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին։

35-ամյա ֆուտբոլիստը, ով հանդես է գալիս «Բետիսում», իր վերջին տնային հանդիպումը «Բետիսում» կանցկացնի մայիսի 19-ին՝ «Ռեալ-Սոսյեդադի» հետ Լա Լիգայի 37-րդ տուրում։

Պապաստատոպուլոսը Անգլիայի գավաթակիր է «Արսենալի» հետ, Գերմանիայի գավաթակիր և Գերմանիայի կրկնակի սուպերգավաթակիր Դորտմունդի «Բորուսիայի» հետ, ինչպես նաև Իտալիայի (Միլան) և Հունաստանի (Օլիմպիակոս) չեմպիոն։