Mundo Deportivo․ Չավիի ապագան դեռ որոշված չէ

Առաջիկա երկուշաբթի՝ մայիսի 20-ին, նախատեսված է հանդիպումը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի և «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտայի միջև, որի ընթացքում կորոշվի իսպանացի մասնագետի ապագան ակումբում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն, ակնկալվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն և կատալոնական ակումբի նախագահ Ալեխանդրո Էչևարիայի վստահելի անձը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Բարսելոնայի» ղեկավարին զայրացրել են Չավիի վերջին խոսքերը ակումբի ֆինանսական խնդիրների մասին, որից հետո նա որոշել է վերադառնալ մարզչի պաշտոնանկության գաղափարին։

Նշենք, որ ապրիլի վերջին հայտարարվեց, որ Չավին կշարունակի աշխատել «Բարսելոնայում», այն բանից հետո, երբ ակումբի ղեկավարությունը համոզեց նրան մնալ։