Գերմանացի մարզիչը մերժել է «Բավարիայի» առաջարկը

«Բավարիան» անհաջող շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը՝ Ռոջեր Շմիդտը մերժել է մյունխենյան ակումբի առաջարկը։

Նախկինում «Բավարիան» դիտարկում էր Խաբի Ալոնսոյին, Յուլիան Նագելսմանին, Ռալֆ Ռանգնիկին, Օլիվեր Գլասներին և Ռոբերտո դե Զերբիին։ Չհաջողվեց համաձայնության գալ նրանցից ոչ մեկի հետ՝ ակումբը փորձեց պահել Թոմաս Տուխելին, սակայն նա հրաժարվեց մնալ հաջորդ մրցաշրջանում։

Ինչ վերաբերում է Շմիդտին, ապա 57-ամյա գերմանացին մտադիր է շարունակել աշխատանքը «Բենֆիկայում»։