CHAMPIONS LEAGUE. «Ինտերը» և «Բենֆիկան» չպարզեցին հաղթողին (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում մրցեց «Բենֆիկայի» հետ։ Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։

«Բենֆիկայի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ժոաու Մարիուն, իսկ հյուրերից աչքի ընկան Մարկո Արնաուտովիչը, Դավիդե Ֆրատեզին և Ալեքսիս Սանչեսը։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց հանդիպմանը։

«Ինտերը» վաստակեց 11 միավոր և շարունակում է պայքարը «Ռեալ-Սոսյեդադի» հետ D խմբում առաջին տեղի համար։ Երկու թիմերն էլ արդեն ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում։