Կիլիան Մբապպեի` «Ռեալ» գալուց հետո Ջուդ Բելինգհեմի դիրքը խաղադաշտում կփոխվի

Ջուդ Բելինգհեմի դիրքը խաղադաշտում կփոխվի Կիլիան Մբապպեի «Ռեալ» գալուց հետո:

Ինչպես հայտնում է Marca-ն, հաջորդ մրցաշրջանում Կառլո Անչելոտտին ծրագրում է ավելի խորն օգտագործել Բելինգհեմին դաշտի կենտրոնում. նշվում է, որ անգլիացուն ավելի ծանոթ է կենտրոնական կիսապաշտպանի դերը։ Փոփոխությունը պայմանավորված կլինի ոչ միայն Մբապպեի առաջիկա տրանսֆերով, այլև թիմի կարիքներով:

Այս մրցաշրջանում Բելինգհեմը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում 23 գոլ է խփել և Վինիսիուս Ժունիորի կողքին «Ռեալի» լավագույն ռմբարկուն է: