Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը՝ ըստ Forbes ամսագրի։

Եվրոպայի չեմպիոնի տարեկան եկամուտը կազմել է 260 մլն դոլար, որից 200 մլն-ը՝ աշխատավարձ, իսկ 60 մլն-ը՝ գովազդային պայմանագրեր։ Սա ռեկորդային գումար է ֆուտբոլի համար։

Երկրորդ տեղում է իսպանացի գոլֆիստ Ջոն Ռահմը՝ տարեկան 218 միլիոն դոլար եկամուտով։ Լավագույն 3-ը եզրափակում է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ 135 մլն։

Լավագույն տասնյակում ներառվել են նաև «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը (128,2), «Միլվուկիի» հարձակվող Ջանիս Անտետոկումպոն (111), ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն (110), «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը (108), «Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման (106), «Գոլդեն Սթեյթի» պոինթ-գարդ Սթիվեն Քարրին (102 միլիոն) և «Բալթիմոր Ռեյվենսի» կիսապաշտպան Լամար Ջեքսոնը (100,5):

Forbes-ի տվյալներով՝ առաջին անգամ լավագույն 10-յակի բոլոր մարզիկները մեկ տարվա ընթացքում վաստակել են ավելի քան 100 միլիոն դոլար։