Մասիմիլիանո Ալեգրին որակազրկվել և տուգանվել է

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որակազրկվել և տուգանվել է Իտալիայի գավաթի «Ատալանտայի» հետ եզրափակիչ խաղում (1:0) իր պահվածքի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Ըստ աղբյուրի՝ կարգապահական հանձնաժողովի որոշմամբ Ալեգրին որակազրկվել է երկու խաղով։ Նաև մարզիչը կվճարի 5 հազար եվրո տուգանք։ Որակազրկումը վերաբերում է միայն Իտալիայի գավաթի խաղերին։

Հիշեցնենք, որ 93-րդ րոպեին Մասիմիլիանո Ալեգրին չկարողացավ զսպել էմոցիաները մրցավար Ֆաբիո Մարեսկիի՝ 11 մետրանոց նշանակելու ուշացած որոշման պատճառով, պոկել էր բաճկոնն ու բղավել պահեստային մրցավարի վրա։ Հանդիպման գլխավոր մրցավարը դաշտից հեռացրեց մարզչին։