Ադրիեն Ռաբիոն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ռաբիոյի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։  Գերմանական ակումբն ուսումնասիրում է Ռաբիոյին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու տարբերակը։

Նշվում է, որ «Բավարիան» Ադրիենին դիտարկում է որպես Յոսուա Կիմիխի հնարավոր փոխարինող, ով կարող է լքել թիմն այս ամառ։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։

29-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա ամառ։