«Չելսիի» ֆուտբոլիստի համար այս մրցաշրջանն ավարտված է

«Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը հայտարարել է, որ բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ուկրաինացի ֆուտբոլիստը նախորդ հանդիպումներից մեկում ստացած ուղեղի ցնցման պատճառով բաց կթողնի մրցաշրջանի վերջին հատվածը։

«Ցավոք, այս մրցաշրջանն ինձ համար ավարտված է։ Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար, ես արդեն ինձ ավելի լավ եմ զգում։

Կհանդիպենք հաջորդ մրցաշրջանին, կապույտներ: Սա խաղի մի մասն է»,- գրել է Մուդրիկը իր սոցցանցերում։