Ռաֆայել Վարանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Երեքշաբթի օրը Ռաֆայել Վարանը հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին։

Lրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ 31-ամյա ֆրանսիացին առնվազն չորս հնարավոր տարբերակ ունի կարիերան շարունակելու համար։

Այսպիսով, Սաուդյան «Ալ Նասրը» և «Ալ Իթիհադը» հետաքրքրություն են ցուցաբերում Վարանի նկատմամբ։ Բացի այդ, ֆուտբոլիստը պատրաստ է դիտարկել «Լանս» վերադառնալու կամ MLS-ի ակումբներից մեկը տեղափոխվելու տարբերակները:

Ռաֆայել Վարանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս ընթացքում պաշտպանն անցկացրել է 93 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։