Կրիշտիանու Ռոնալդու. «Տաղանդն առանց աշխատանքի ոչինչ է, ինչպես աշխատանքն առանց տաղանդի»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է այն հատկանիշները, որոնք իրեն տարբերում են բազմաթիվ ֆուտբոլիստներից.

«Տաղանդն առանց աշխատանքի ոչինչ է, իսկ աշխատանքը առանց տաղանդի ոչինչ է: Նրանք պետք է միաժամանակ աշխատեն միասին։ Ես երկուսն էլ ունեմ: Չեմ կարող ասել, որ մեկից ավելին ունեմ, քան մյուսը:

Փոքր մանրամասները կարևոր են: Հետևողականությունը ամենադժվար բանն է: Պատրա՞ստ եք դա անել: Սա է գլխավոր հարցը, քանի որ բոլորն են ցանկանում լինել Կրիշտիանու, բայց դա անելը դժվար է։ Կարգապահությունը ամենադժվար բանն է։

Երբեմն ես պայքարում եմ իմ մտքի հետ, մենք բոլորս մարդ ենք: Իհարկե, ես չեմ սիրում ամեն օր մարզասրահ հաճախել, ոչ ոք չի սիրում, բայց դա պետք է անել»,- ասել է Ռոնալդուն Whoop-ի եթերում: