LA LIGA. Ֆերմին Լոպեսի դուբլը օգնեց «Բարսելոնային» հաղթել «Ալմերիային» (VIDEO)

Ալմերիայում ավարտվեց Լա լիգայի 36-րդ տուրի հանդիպումը։ «Ալմերիան» և «Բարսելոնան» հանդիպեցին «Power Horse – Juegos Mediterraneos» մարզադաշտում:

Կատալոնացիները հաղթեցին 2։0 հաշվով՝ յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկական գոլ։ «Բարսելոնայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆերմին Լոպեսը։

«Բարսելոնան» ունի 79 միավոր և 2-րդ տեղում է։ «Ալմերիան» ունի 17 միավոր և զբաղեցնում է 20-րդ տեղը։