Լուիս Սուարեսը 19 րոպեում հեթ-տրիկ է ձևակերպել (VIDEO)

Երեկ երեկոյան կայացել է Բրազիլիայի առաջնության 33-րդ տուրի «Բոտաֆոգո» – «Գրեմիո» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:4 հաշվով։

Հարկ է նշել, որ հանդիպման գլխավոր հերոսը «Գրեմիոյի» ուրուգվայցի կենտրոնական հարձակվող Լուիս Սուարեսն էր։ Հարձակվողը երեք գոլ խփեց՝ իր թիմին արտագնա հաղթանակ պարգևելով։

Ուրուգվայցուց ընդամենը 19 րոպե պահանջվեց հեթ-տրիկի հեղինակ դառնալու համար:

Այս մրցաշրջանում 36-ամյա ռմբարկուն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։