«Բենֆիկան» Չեմպիոնների Լիգայում հակառեկորդներ է գրանցել

Լիսաբոնի «Բենֆիկան» Չեմպիոնների Լիգայում չորս տուրից հետո իսկական աղետի մեջ է. թիմն արդեն կորցրել է պայքարը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային ֆուտբոլի մրցաշարում շարունակելու հնարավորությունը, ոչ մի միավոր չի վաստակել, ընդամենը մեկ գոլ է խփել՝ բաց թողնելով յոթը։

Սա զարմանալի է՝ հիշելով թիմի խաղը նախորդ մրցաշրջանում, երբ «Բենֆիկան» դուրս եկավ խմբից և հասավ քառորդ եզրափակիչ:

Առավել զարմանալին այն է, որ այս «Բենֆիկան» ընդգրկված է եղել առաջին զամբյուղում։ Մրցաշարի պատմության մեջ դեռ երբեք չէր եղել, որ թիմն առաջին զամբյուղից այդքան վատ արդյունքներ գրանցեր: