Ժոան Լապորտան զայրացել է «Ժիրոնայից» կրած պարտությունից հետո

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան զայրացել է Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Ժիրոնայից» կրած պարտությունից հետո (2:4):

Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, Լապորտան շատ ցավագին է արձագանքել հանդիպման ելքին։ «Բարսելոնայի» նախագահը կատաղած բղավել է. «Սա չի կարող պատահել»:

Ավելի վաղ «Ռեալը» հաղթել էր իր խաղում՝ պարտության մատնելով «Կադիսին» (3:0): Կատալոնացիների պարտությունը Մադրիդին թույլ տվեց ժամանակից շուտ դառնալ Իսպանիայի չեմպիոն։