Ասիայի Չեմպիոնների Լիգա․ «Ալ-Նասրը» հաղթել է «Ալ-Դուհեյլին», Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (VIDEO)

Ասիայի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում Սաուդյան «Ալ-Նասրը» հաղթել է կատարական «Ալ-Դուհեյլին» 4-3 հաշվով։

Սաուդյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ էլ աչքի են ընկել Անդերսոն Տալիսկային և Սադիո Մանեն։

Նշենք, որ «Ալ-Նասրը» 9 միավորով գլխավորում է E խմբի առաջին հորիզոնականը։

Խաղի տեսությունն՝