Օլիվյե Ժիրուն վերջին 8 տարվա ամենաարդյունավետ մրցաշրջանն է անցկացնում

Մայիսի 5-ին «Միլանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ջենոայի» հետ Ա Սերիայի 35-րդ տուրի խաղում՝ 3:3։

«Միլանի» գոլերից մեկը խփել է հարձակվող Օլիվյե Ժիրուն։

37-ամյա ֆրանսիացու համար գոլը 14-րդն էր Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում, ըստ Opta-ի, Ժիրուի համար սա լավագույն արդյունքն է առաջնությունում, քանի որ նա Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանում 16 գոլ է խփել «Արսենալի» կազմում։