Սերխիո Ռամոսը տպավորիչ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների Լիգայում

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը «Սևիլիայի» հետ խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Արսենալի» դեմ խաղում։

Այս հանդիպումը Ռամոսի համար 140-րդն էր Չեմպիոնների Լիգայի կարիերայում։

Այս ցուցանիշով Ռամոսը պատմության մեջ զբաղեցնում է 10-րդ տեղը՝ զիջելով Տոնի Կրոսին (141) և Ռաուլին (142)։

Չեմպիոնների լիգայի խաղերի ռեկորդակիրը Կրիշտիանու Ռոնալդուն է (183 հանդիպում)։