Կրիշտիանու Ռոնալդուի համար այս մրցաշրջանը վերջին 8 տարիների լավագույնն է

Մայիսի 4-ին «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ «Ալ-Վահդայի» նկատմամբ Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրի խաղում՝ 6:0:

Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Դրա շնորհիվ պորտուգալացին 2023/24 մրցաշրջանում ակումբային մակարդակով իր գոլերի թիվը հասցրեց 45-ի։

Մեկ մրցաշրջանում 45 գոլը Ռոնալդուի համար լավագույն ցուցանիշն է 2015/16 մրցաշրջանից ի վեր, երբ նա 51 գոլ խփեց «Ռեալում» խաղալու ժամանակ։