PREMIER LEAGUE. «Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ՝ պարտվելով երկու գնդակի տարբերությամբ (VIDEO)

Լոնդոնում ավարտվեց Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը։ «Չելսին» ընդունեց «Արսենալին» և բաց թողեց հաղթանակը՝ հանդիպման ընթացքում առաջ անցնելով երկու գնդակի տարբերությամբ։

Քոուլ Պալմերը 15-րդ րոպեին առաջ մղեց «Չելսիին», իսկ երկրորդ խաղակեսի սկզբում լոնդոնցիները հաշիվը դարձրեցին 2-0: «Արսենալը» վերադարձավ հանդիպման վերջնամասում։

77-րդ րոպեին Դեկլան Ռայսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 84-րդ րոպեին Լեանդրո Տրոսարդը փրկեց «Արսենալին» պարտությունից։

Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Հիշեցնենք, որ «Չելսին» 12 միավորով 9-րդ է մրցաշարային աղյուսակում, իսկ «Արսենալը» 21 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում։

Խաղի տեսությունն՝