Ալֆոնսո Դեյվիսը կարող է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել 2024 թվականին

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը կարող է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել 2024 թվականի ամռանը։

Ինչպես հայտնում է Bild-ը, մադրիդյան ակումբը շատ է ցանկանում ձեռք բերել կանադացի պաշտպանին եւ պատրաստ է նրա համար վճարել 40 մլն եվրո։ Առավելագույն գումարը, որը «Լոս Բլանկոները» պատրաստ են վճարել նրա համար, 50 մլն. Դեյվիսի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը մյունխենյան թիմի հետ։